Որտեղ Քրիստոս, այնտեղ` իսկական ուրախություն – Սուրբ Պաիսիոս Աթոսացի (+1994)

http://saintpaisios.wordpress.com

SAINT PAISIOS OF MOUNT ATHOS

armenia ff

cuviosul_paisie_aghioritul_2

Որտեղ Քրիստոս, այնտեղ` իսկական ուրախություն

Սուրբ Պաիսիոս Աթոսացի (+1994)

Աղբյուր:

http://www.orthodoxkyanq.org

https://www.orthodoxkyanq.org/ծերերի-խրատներ/որտեղ-քրիստոս-այնտեղ-իսկական-ուրախու/

ՈՒՂՂԱՓԱՌ ԿՅԱՆՔ

-Գե՛րոնդա, երբեմն չեմ կարողանում ուրախանալ ու մտածում եմ` ուրախությունը գուցե ինձ համար չէ:

-Ի՞նչ ես ասում: Ուրախությունը քեզ համա՞ր չէ: Իսկ ու՞մ համար է: Տանգալակիի՞[1]: Խելքդ թռցրե՞լ ես: Ուրախությունը մարդու համար է: Աստված չի տվել տրտմություն: Նա միայն ուրախություն է տվել:

-Գե՛րոնդա, սակայն ինչու՞ ներքուստ մշտապես ուրախություն չունեմ:

-Ինչպե՞ս ես Աստծո ուրախությունը զգալու, երբ միտքդ Նրա հետ չէ: Դու մոռանում ես Քրիստոսին, իսկ միտքդ շարունակ պտտվում է աշխատանքների ու հաստոցների շուրջ և այդպես կանգ է առնում հոգևոր քո մեքենան: Հետևաբար, աղոթքը[2] մղիր առաջ ու հանդարտ սաղմոսերգությունը, և այդպես հոլի նման Քրիստոսի շուրջը կվազես ու կշրջես:

Իսկական, բուն ուրախությունը մարդ միայն Քրիսոտոսի մոտ է գտնում, որովհետև միայն Քրիստոսն է ուրախություն ու իսկական մխիթարություն տալիս: Որտեղ Քրիստոս, այնտեղ` ճշմարիտ ուրախություն ու դրախտային ցնծություն: Նրանք, ովքեր հեռու են Քրիստոսից, իրական ուրախություն չունեն: Կարող է երազանքներ ունենան` «այս կանեմ, այն կանեմ, այստեղ կգնամ, այնտեղ կգնամ», կարող է պատիվներ վայելեն կամ վազեն զվարճանքների և ուրախանան, սակայն Continue reading “Որտեղ Քրիստոս, այնտեղ` իսկական ուրախություն – Սուրբ Պաիսիոս Աթոսացի (+1994)”

Advertisements

Մեր մասին մեծ կարծիքը – Սբ. Պաիսիոս Աթոսացի (+1994) – St Paisios

https://armeniaofmyheart.wordpress.com

http://australiasaintpaisiosofmyheart.wordpress.com

AUSTRALIA & SAINT PAISIOS OF MY HEART

ARMENIA OF MY HEART

Magical Forest by Peter Spencer-1

agiokatataxi3.jpg

Սբ. Պաիսիոս Աթոսացի (+1994)

SaintPaisios2.jpg

Աղբյուր:

http://www.orthodoxkyanq.org

http://www.orthodoxkyanq.org/խրատանի-սրբոց/մեր-մասին-մեծ-կարծիքը/

ՈՒՂՂԱՓԱՌ ԿՅԱՆՔ

 

-Գե՛րոնդա, ինչու՞ եմ հեշտությամբ հպարտանում:

-Հեշտությամբ հպարտանալը նշանակում է, թե մեծ կարծիք ունես քո մասին: Հավատում ես, թե ինչ-որ բան ես: Մարդը չի կարող հպարտանալ, եթե չհավատա, թե ինչ-որ բան է {իրենից ներկայացնում}: Հետևաբար, քանի որ հավատում ես, թե ինչ-որ բան ես, հետո ամեն մի փոքր բանով հպարտանում ես հիպերտոնիկների նման. նրանց, երբ մի քիչ նեղվում են, անմիջապես ճնշումն է բարձրանում:

-Գե՛րոնդա, սիրտս նորից սառել է: Ինչու՞ եմ հասնում այս վիճակին:

-Որովհետև գլուխդ թողնում ես առանց ձգելու[1], իսկ ուղեղդ հովերով է տարվում: Ես խցան եմ դնում ու այն ձգում եմ, իսկ դու այն թափում ես: Հիմա կարիք կա, որ մեծ խցան դնենք և այն շատ լավ ձգենք: Գիտե՞ս, Քրիստոսը քեզ որքան կտար, եթե այդ թերությունը չունենայիր: Երբ ուշադիր չենք, սատանան նենգաբար գալիս ու մեր գլուխը ծակում է իր շամփուրով՝ գոռոզությամբ, ու մեզ փուչիկի նման փչում է և օդ բարձրացնում:

-Գե՛րոնդա, մեկը, որ մեծ կարծիք ունի իր մասին, հեշտ չէ, որ ուրիշի միջի լավը տեսնի:

-Այդպես է: Նա, ով իր մասին մեծ կարծիք ունի, հպարտության մշուշի մեջ է մնում և ո՛չ հոգևոր առողջություն ունի, ո՛չ էլ տեսողություն: Հետևաբար, մյուսի շնորհները չի կարող տեսնել: Բայց ինչու՞ մարդն իր մասին մեծ կարծիք ունենա: Ինչպե՞ս են գալու աստվածային մտքերը, եթե դեն չշպրտի իր մասին մեծ կարծիքը: Եթե Քրիստոսը վերցնի պտուտակահանը, պտուտակը մի փոքր ձգի, կասենք, թե անխելքություն է: Ուրեմն էլ ի՞նչ կարծիք ունենաս քո մասին:

Նա, ով իր մասին մեծ կարծիք ունի, ինքն իրենից դուրս է, անխելք: Կարիք կա, որ իջնի ու իջնի, վայրէջք կատարի, որպեսզի ինքն իրեն գտնի: Այլապես ամպերի վրայով կշրջի, իսկ բենզինը զուր տեղը կծախսի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου, Λόγοι, τόμος Ε΄, Πάθη και αρετές, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2007.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սուրբ Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր Սուրբ Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես http://www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի http://www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

[1]Սուրբն այստեղ կատակելով օգտագործում է «ξεβίδωτο» բառը: Խոսքը պտուտակը հանելու մասին է (թրգ.):

Մեր մասին մեծ կարծիքը

Սբ. Եվթիմիոս Մեծ – St Vardan

http://saintsofmyheart.wordpress.com

http://armeniaofmyheart.wordpress.co

ARMENIA OF MY HEART

SAINTS OF MY HEART

p1-3-7.jpg

αγιοςευθυμιοςΜ.jpg

Սբ. Եվթիմիոս Մեծ

Սբ. Եվթիմիոս Մեծ
Հունվարի 20/փետրվարի 2

Աղբյուր:

http://www.orthodoxkyanq.org

http://www.orthodoxkyanq.org/վարք-սրբոց/սբ-եվթիմիոս-մեծ/

 

hy

Սբ. Եվթիմիոսը ծնվել է 378 թ. Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում: Նրա ծնողները` Պողոսը ու Դիոնիսիան, ազնվական ու բարեպաշտ քրիստոնյաներ էին: Նրանք երկար տարիներ անպտուղ էին, սակայն անդադրում աղոթքներից հետո, ունենում են շնորհազարդ մի մանուկ, որի ծննդյանը նախորդում է աստվածային մի տեսիլք` երեխայի մեծ ապագայի մասին:

Շատ չանցած սբ. Եվթիմիոսի հայրը մահանում է: Դիոնիսիան, իր զավակին Աստծու սպասավորությանը նվիրելու ուխտն ի կատար ածելով, եռամյա մանկանը ներկայացնում է Մելիտենեի եպիսկոպոս Օտրիոսին: Վերջինս սիրով ընդունում է մանկան խնամքի հոգսերը, մկրտում է նրան, իսկ հետո արժանացնում դպրության աստիճանին: Եվթիմիոսի ուսուցիչներն են լինում Սինոդիոս և Ակակիոս դպիրները, ովքեր հետագայում Մելիտենեի եպիսկոպոսներ են դառնում[1]: Արդեն 19-ամյա հասակում Եվթիմիոսը քահանա է ձեռնադրվում` միևնույն ժամանակ ստանձնելով քաղաքի բոլոր վանքերի ղեկավարությունը:

Երբ սբ. Եվթիմիոսը դառնում է 28 տարեկան, գնում է Երուսաղեմ` մտածելով, որ իր զբաղեցրած պաշտոնը կարող է խոչընդոտ ծառայել հոգևոր կատարելագործման համար: Տերունական սրբավայրերին երկրպագելով` նա անապատ է հեռանում: Բնակություն հաստատելով մի խրճիթում, նա ճգնության է տրվում: Եվթիմիոսի կացարանի մոտակայքում էր ճգնում մի այլ վանական` սբ. Թեոկտիստը:

Որոշ ժամանակ անց Եվթիմիոսի ու Թեոկտիստի մոտ սկսում են մարդիկ հավաքվել, և աստիճանաբար կազմվում է վանական մի համայնք, որի ղեկավարությունը Եվթիմիոսը հանձնարարում է իր ընկերոջը՝ Թեոկտիստին, իսկ ինքը միաբանության խոստովանահայրն է դառնում: Սբ. Եվթիմիոսն այսպես էր ուսուցանում իր միաբան եղբայրներին.

-Նա, ով ցանկանում է վանական կյանքով ապրել, պետք է իր կամքը հատի, մշտապես հնազանդության մեջ լինի ու խոնարհվի, իսկ մտքում մահվան հիշատակը պիտի ունենա, Դատաստանից ու հավիտենական կրակից պետք է վախենա ու Երկնային Արքայությունը փափագի:

Երիտասարդ միաբաններին սուրբը պատվիրում էր աղոթքին նաև ֆիզիկական աշխատանքը զուգակցել.

-Եթե աշխարհականներն աշխատում են իրենց ընտանիքը կերակրելու համար, ու բացի դրանից, ողորմություն են տալիս և Աստծուն նվիրատվություն են անում, ապա մենք` վանականներս, առավել ևս պիտի աշխատենք, որպեսզի անգործությունից խուսափենք և ուրիշների աշխատանքով չկերակրվենք:

Աբբա Եվթիմիոսը պահանջում էր, որ միաբանները եկեղեցում ու սեղանատանը լուռ մնան: Երիտասարդ միաբաններին, ովքեր ցանկանում էին մյուսներից ավելի խիստ պահք պահել, սուրբը թույլ չէր տալիս հետևել իրենց կամքին, այլ հորդորում էր բոլորի հետ միասին սեղանատանը ճաշակել:

Սբ. Եվթիմիոսի կատարած բազմաթիվ հրաշքների համբավը շուտով տարածվում է ամենուր: Տարբեր տեղերից սրբի մոտ էին բերում զանազան հիվանդների, որոնք բժշկություն էին ստանում սրբի ձեռքով: Չկարողանալով տանել մարդկային համբավն ու փառքը, սբ. Եվթիմիոսն իր մտերիմ աշակերտ Դոմետիանոսի հետ ծածուկ լքում է վանքը և հեռանում Զիփ անապատի խորքերը` բնակություն հաստատելով այն քարայրում, որտեղ Սավուղի հետապնդումներից խուսափելով` թաքնվել էր սբ. Դավիթ Սաղմոսասաց թագավորը: Այդտեղ սբ. Եվթիմիոսը մի նոր վանք է հիմնում, իսկ Դավիթի քարայրը եկեղեցու է վերածում: Այդ ժամանակ սբ. Եվթիմիոսը բազում անապատականների դարձի է բերում մանիքեական մոլորությունից, բազում հրաշքներ գործում, հիվանդների ու դիվահարների բժշկում:

Մեծաթիվ այցելուները շարունակ խախտում էին հրաշագործ ճգնավորի անդորրը: Նույն պատճառով սուրբը մերժում էր որևէ մեկին աշակերտության ընդունել, բայց Տերը տեսիլքի մեջ նրան պատվիրում է չմերժել բոլոր նրանց, ովքեր գալիս են հոգու փրկության համար: Ահա այսպես կազմավորվում է սբ. Եվթիմիոսի մայրավանքը (լավրան), և 429 թ., երբ սբ. Եվթիմիոսն արդեն 52 տարեկան էր, Երուսաղեմի պատրիարք Հոբնաղի ձեռամբ օծվում է վանքի կաթողիկե եկեղեցին:

Մի օր լավրա են գալիս 400 ուխտավոր հայեր, ովքեր Երուսաղեմից Հորդանան էին ուղևորվում: Սբ. Եվթիմիոսը կանչում է իր աղքատ վանքի տնտեսին` Դոմետիանոսին և պատվիրում է կերակրել ուխտավորներին: Տնտեսը սակայն հաղորդում է, որ մառանում անգամ միաբանների համար բավականաչափ կերակուր չկա: Վանահայրը Սբ. Հոգով վստահեցնում է, որ մարդիկ ոչ միայն կհագենան, այլև ավելցուկ կմնա: Երբ Դոմետիանոսը գնում է փոքրիկ մառանը, ապա չի կարողանում դուռը բացել, որովհետև այն մինչև առաստաղը հացերով էր լցվել: Հայերից ոմանց կանչելով` նա ջարդում է դուռը, և հացերը դուրս են թափվում: Նույն բանը կատարվում է նաև ձեթի ու գինու պահեստում, այնպես որ մեծն աբբայի համերկրացիները հագենում են, և դրանից հետո երեք ամիս շարունակ պահեստի դուռը չէին կարողանում փակել:

Մի օր վանքի միաբաններից մեկը հրաժարվում է կատարել իրեն հանձնարարված հանզանդությունը` հակառակ մեծն Եվթիմիոսի հայրական հորդորներին: Տեսնելով, որ դրանք անօգուտ են, սուրբն ասում է անհնազանդ վանականին.

-Արդ կտեսնես, թե անհնազանդության համար ի՛նչ է լինում:

Նույն պահին միաբանը, դիվահարվելով ու փրփրելով, գետին է ընկնում: Եղբայրների խնդրանքով սուրբը բժշկում է անհնազանդ միաբանին ով, դևից ազատվելով, ներողություն է խնդրում աբբայից ու խոստանում է ուղվել:

-Հնազանդությունը, – ասում է սբ. Եվթիմիոսը, – մեծ առաքինություն է: Տերը սիրում է հնազանդությունն առավել քան զոհաբերությունը, իսկ անհնազանդությունը մահվան է հանգեցնում:

Երկու միաբան եղբայրներ, վանական խստակեցությունից ծանրացած լինելով, մտածում են վանքից փախչել: Սբ. Հոգով նրանց մտադրությունը տեսնելով` աբբան իր մոտ է կանչում վանականներին ու հորդորում այդ կործանարար մտքերը հեռու վանել.

-Պետք չէ անսալ այդ մտքերին, որոնք տխրություն են ծնում և ատելություն են առաջացնում այն վայրի հանդեպ, որտեղ ապրում ենք` ուրիշ տեղ գնալու դրդելով: Վանականը թող չմտածի, թե մի ուրիշ տեղ գնալով, լավ բանի կհասնի, քանի որ բարի գործին են հասնում ոչ թե տեղի շնորհիվ, այլ` ամուր կամքի ու հավատքի: Իսկ երբ ծառը հաճախակի տեղից տեղ են վերատնկում, ապա նա անպտուղ է մնում:

451թ. Քաղկեդոնում կայանում է չորրորդ Տիեզերաժողովը, որը դատապարտում է Եվտիքեսի և Նեստորի հերետիկոսական ուսմունքները: Ժողովին մասնակցում են սբ. Եվթիմիոսի աշակերտները, ովքեր շտապում են իրենց հայազգի աբբային հասցնել հրապարակված հավատո սահմանը: Մեծն Եվթիմիոսը, փայլուն աստվածաբանական կրթություն ունենալով, քննության է առնում Քաղկեդոնի ժողովի հավատո սահմանը և, համեմատելով այն Եփեսոսի Տիեզերաժողովի (431թ.) վարդապետության հետ, հռչակում է, որ չորրորդ Տիեզերաժողովում հաստատված դավանությունը միանգամայն ուղղափառ է:

Աբբա Եվթիմիոսը առատապես օժտված էր պարզատեսության և մարգարեության շնորհներով: Նա տեսնում էր մարդու հոգու խորին շարժումներն ու խորհուրդները: Երբ միաբանները Սբ. Հաղորդություն էին ստանում, աբբան տեսնում էր, թե ով է արժանապես մոտենում սբ. Սկիհին, և ով` ի դատապարտություն: Երբ աստվածային Պատարագ էր մատուցում սբ. Եվթիմիոսը, հաճախ տեսնում էր իր հետ պատարագող հրեշտակին: Մի անգամ էլ երբ, անապատի ճգնությունից վանք վերադարձած սուրբը Պատարագի է կանգնում, վանականները տեսնում են երկնային հուրը, որ իջնում ու պարուրում է պատարագիչ աբբային: Մահվանից առաջ սբ. Եվթիմիոսն իմանում է իր մոտալուտ վախճանի մասին: Նա իր վերջին խրատներն է տալիս է եղբայրներին.

-Եթե ինձ սիրում եք, ապա պահեցե՛ք իմ պատգամները: Սեր ունեցեք, որովհետև դա է միության կատարելությունը, և որևէ առաքինություն հնարավոր չէ առանց սիրո ու խոնարհության: Հանուն սիրո Տերն Ինքը մեզ համար խոնարհվեց ու մեզ նման Մարդ դարձավ: Եկեղեցական ժամերգությունները երբեք բաց մի՛ թողեք, ավանդություններն ու վանական կանոններն ուշադրությամբ պահպանեք: Եթե եղբայրներից որևիցե մեկն անմաքուր խորհուրդների դեմ է պայքարում, ապա մշտապես խրատեք նրան, որպեսզի սատանան անկման չտանի եղբորը: Եվս մեկ պատվիրան եմ հավելում. թող մենաստանի դարպասները երբեք փակ չլինեն ուխտավորների համար, և ամեն բան, որ ունենաք, առաջարկեք կարիքավորներին: Նեղության մեջ գնտվողներին օգնեցեք` որքան հնարավոր է:

Սբ. Եվթիմիոսն իր հոգին խաղաղությամբ առ Աստված է ավանդում 473թ. հունվարի 20-ին, 97 տարեկան հասակում: Ուղղափառ Եկեղեցին նրան պատվել է «Մեծ» մակդիրով, քանի որ հիրավի վիթխարի են եղել սբ. Եվթիմիոսի հեղինակությունն ու ավանդը ոչ միայն պաղեստինյան, այլև բովանդակ քրիստոնյա արևելքի վանականության կայացման ու ընթացքի գործում:

Պատրաստեց Բ. Գրիգորյանը

[1] Մելիտենեի սբ. Ակակիոս եպիսկոպոսը եղել է V դ. հայտնի եկեղեցական գորժիչ և աստվածաբան: Նա նեցուկ է կանգնել Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետին` նրա ծավալած հականեստորական պայքարում: Սբ. Ակակիոս Մելիտենեցին եղել է նաև սբ. Սահակ Պարթև կաթողիկոսի և սբ. Մեսրոպ Մաշտոցի բարեկամն ու աջակիցը: Հայտնի են Ակակիոսի երկու թղթերը` ուղղված սբ. Սահակին, ինչպես նաև` վերջինիս պատասխան թուղթը Մելիտենեի առաջնորդին:

Սբ. Եվթիմիոս Մեծ

 

Սուրբ Շուշանիկ (+458) – Մայիս 26 – St Shushanik

 

https://armeniaofmyheart.wordpress.com

http://saintninageorgiaofmyheart.wordpress.com

SAINT NINA & GEORGIA OF MY HEART

ARMENIA OF MY HEART

13486904370.jpg

4467957795478092505-account_id=199.jpg

5173704066620000647-account_id=199.jpg

8027450587143245398-account_id=199.jpg

Սուրբ Շուշանիկ (+458)

Մայիս 26

Սուրբ Շուշանիկ (ավազանի անունը՝ Վարդենի, մոտ 409 – մոտ 475 թթ., Վրաստան, թաղվել է Տփղիսի միջնաբերդում), Հայ և Վրաց եկեղեցիներում ճանաչված ընդհանրական տոնելի սուրբ։ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը։ 451 թվականին հաջորդած տասնամյակում Գուգարաց Աշուշա բդեշխը Պարսից արքա Հազկերտից արտոնություն է ձեռք բերել՝ գերությունից ազատելու և բդեշխության կենտրոն Ցուրտավ տանելու իր կին Անուշվռամի հարազատներին և մերձավորներին, մանավանդ՝ զոհված և գերեվարված նախարարների մանկտի ժառանգներին, որոնց մեջ էր նաև Վարդենի-Շուշանիկը։

Քաղաքական նկատառումներով Վազգենը մերժում է քրիստոնեական հավատը, ընդունում զրադաշտականություն և ամուսնանում պարսկուհու հետ։ Շուշանիկը հրաժարվում է կիսել ամուսնու հավատուրացությունը։ Բդեշխը, Շուշանիկի նկատմամբ գործադրելով ծեծն ու սաստը, աղերսանքն ու խարդավանքը, իսկ վերջում բանտարգելությունը, ամեն կերպ փորձում է մղել նրան քրիստոնեությունից հրաժարմանը, սակայն Վարդան Մամիկոնյանի դուստրը մնում է անդրդվելի։ Continue reading “Սուրբ Շուշանիկ (+458) – Մայիս 26 – St Shushanik”

Անմահ ջուրը – Սբ. Աթանաս Աթոսացու (+1000) – St Athanasius the Athonite

 

http://orhodox-heart.blogspot.com

https://armeniaofmyheart.wordpress.com

ARMENIA OF MY HEART

ORTHODOX HEART

1024px-Jermuk_Waterfall31.jpg

ag-Athanasios-Athonitis.png

Սբ. Աթանաս Աթոսացու (+1000)

(St Athanasius the Athonite)

54734562-1024x768.jpg

Անմահ ջուրը

Աղբյուր:

http://www.orthodoxkyanq.org

http://www.orthodoxkyanq.org/ծերերի-խրատներ/anmah-dzur/

ՈՒՂՂԱՓԱՌ ԿՅԱՆՔ

Մեծ Լավրացի մի տարեց ծեր հիվանդ էր ու մահճակալին գամված: Երկար ժամանակ տևեց նրա հիվանդությունը և սպասում էին, որ կննջի:

Մի օր իր հնազանդ վանականին պատվիրում է իրեն Սբ. Աթանաս Աթոսացու այազմայից` օրհնված աղբյուրից ջուր բերել: Վանականը վերցնում է ջրի տարան, սակայն ծուլանում է գնալ մինչև այազմա և մի մոտակա աղբյուրից է ջուր լցնում: Սպասում է ժամանակ անցնի, որպեսզի ծերը չհասկանա, թե չի գնացել այազմա: Եվ այսպիսով, ջուրն իր հիվանդ ծերին է տանում: Ծերն այն ընդունում է հավատքով՝ որպես այազմա. խաչակնքվում է, խմում և տարօրինակ կերպով առողջանում: Այդ պահին վանականի խիղճն իրեն տանջում է ու իր մեղքը խոստովանում: Այդ պահից այդ աղբյուրի ջուրն «անմահ» են կոչում:

Հունարենից թարգմանությունը՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Από την ασκητική και ησυχαστική αγιορείτηκη παραδοση, εκδ. Ιερόν Ησυχαστήριον <Άγιος Ιωάννης Πρόδρομος>, Άγιον Όρος 2011.

Սբ. Արիստակես Ա Հայաստանի (+333) – Սեպտեմբերի 30 – St Aristakes

http://saintsofmyheart.wordpress.com

https://armeniaofmyheart.wordpress.com

ARMENIA OF MY HEART

SAINTS OF MY HEART

10569642844_51d3f1d78a_b

Արիստակես_Ա.jpg

Սբ. Արիստակես Ա Հայաստանի (+333)

Սեպտեմբերի 30

Սբ. Արիստակես Ա Հայաստանի (264-333 թթ.), ամենայն հայոց երկրորդ կաթողիկոս, Սուրբ Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին։

Ծնվել է Կեսարիայում 264 թվականին։ Մանկությունից իր, իսկ կենսագրի բառերով, «Ըստ աստուածագործ ծառայության սնեալ էր»[1], այսինքն՝ աստվածապաշտական ծառայության համար դաստիարակված։ Վաղ երիտասարդությունից հետևեց ճգնողական կյանքի՝ «Մենակեաց լեռնակեաց կրօնս մտեալ» այսինքն միայնակ, լեռնաբնակ կրոնավորական կարգի մեջ մտած էր իրեն ենթարկելով քաղցի, ծարավի, տքնության և «բանջարաճաշակ և խարազանազգեստ» կենցաղի՝ Նիկոմաքոս ճգնավորի առաջնորդությամբ։ Երբ դարձավ չափահաս ու հոգևոր կատարելության բոլոր կանոններին տիրացավ, ունեցավ աշակերտների իր խումբը։ Հաղթահարեց ամեն տեսակ փորձություններ և ինքնազրկանքները «կամայական քաջությամբ տարեալ», լուսավորեալ և պայծառացեալ» հոգեվիճակի հասավ։ Ըստ Ագաթանգեղոսի, նա նախքան եկեղեցական ասպարեզ մտնելը արդեն հասել էր կրոնավորական օրինակելի հոգևոր կատարելության։ Քանի որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հաճախ կբացակայեր իր հայրապետական նստավայրից՝ երկրի ծայրամասերում կքարոզեր Աստծո խոսքը և ճգնակյաց կյանք կվարեր։ Տրդատ թագավորը հաշվի առնելով այս ամենը, մարդ ուղարկեց Արիստակեսի հետևից։ Երբ նրան ներկայացվեց թագավորի հրավերը, Արիստակեսը չէր ուզում հեռանալ իր մենաստանից մինչև որ քրիստոնյաների բազմությունը նրան համոզեց, որ «Աւելի լավ է, որ Աստուծո մշակութեան գործին նուիրուիս, քան մենակեաց անապատական կեանքին»։ Ուստի Արիստակեսը հետևեց Տրդատ թագավորի պատվիրակներին։ Երբ հասան Հայաստան, թագավորի հետ միասին փնտրեցին Գրիգոր Լուսավորչին և գտան նրան Դարանաղյաց գավառում՝ Մանեայ Այր կոչված ճգնարանում։ Տրդատը խնդրեց Լուսավորչին, որպեսզի նա իր երկու որդիներին՝ Արիստակեսին և Վրթանեսին եպիսկոպոսներ ձեռնադրի։ Այս կապակցությամբ Օրմանյանը կավելացնի՝ «Ընդհանուր փափաքին վրայ, Արիստակես, իբրև աւելի հոգևորական անձ, մեծ եղբօրմեն առաջ եպիսկոպոսութեան կը կոչուէր և իր հօր հայրապետական պաշտօնին օգնական կը նշանակուէր»[2]։ Արիստակեսի մասին շատ դեպքեր կամ գործունեության դրվագներ հայտնի չեն։ Հիշատակության արժանի է նրա մասնակցությունը Առաջին համաքրիստոնեական ժողովին, որը գումարվել էր 325 թ-ի Նիկիա քաղաքում։ Նրան ուղեկցում էին Արևելյան եպիսկոպոսները՝ Հովհաննես Տիզբոնեցին, Հակոբ Մծբնացին, Եվթաղ Եդեսիացին և Ղեվոնդիոս Կեսարացին։ Նիկիայում իր մասին մի դեպք կպատմեն, մի խումբ արիոսականներ տեսնելով Արիստակեսի նիհար և ճգնություններից հյուծված կերպարանքը, կծաղրեին, թե Հայոց Եպիսկոպոսը ավելի շատ մշակի կնմանվի, քան Հայրապետի, և հեգնելով առաջարկեցին, որ դիմացի արորադիր եզները վերցնի և ծովը հերկի։ Արիստակես առանց վարանելու ընդունեց առաջարկը և հերկեց ծովը իբրև հաստատ գետին։ Վերադարձին նա իրեն ծաղրողներին ասեց.

“Եթե դուք ալ ուղիղ հաւատք ունիք՝ գացէք հերկերուն վրայ սերմ ցանեցէք։”
– Սբ. Արիստակես Ա Հայաստանի (+333)

Մարդիկ ամոթահար եղան և իրենց հարգանքը և համարումը ավելի մեծացավ[3][4]։ Արսիտակես Ա-ն վերադառնալով Մեծ Հայք, մնաց որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս մինչև իր մահը 333 թ-ին։ Նրան հաջորդեց եղբայրը՝ Վրթանես Ա-ն։

Աղբյուր:

Wikipedia

Սբ. Պաիսիոս Աթոսացու (+1994) – Սուրբդ Աստուծո բարեխոսիր մեզ համար – St Paisios

https://armeniaofmyheart.wordpress.com

http://australiasaintpaisiosofmyheart.wordpress.com

AUSTRALIA & SAINT PAISIOS OF MY HEART

ARMENIA OF MY HEART

arm1or1-18-4

ceb3-cf80ceb1ce90cf83ceb9cebfcf82-20.jpg

Սբ. Պաիսիոս Աթոսացու (+1994)

330538_228308313890719_100001346569649_571543_83380042_o.jpg

Սուրբդ Աստուծո բարեխոսիր մեզ համար…

Աղբյուր:

http://www.orthodoxkyanq.org

https://www.orthodoxkyanq.org/հոդվածներ/սուրբդ-աստուծո-բարեխոսիր-մեզ-համար/

ՈՒՂՂԱՓԱՌ ԿՅԱՆՔ

Այսօր սբ. Պաիսիոս Աթոսացու հիշատակության օրն է: Սուրբը ննջել է 1994թ. հուլիսի 12-ին: Արդեն 2-րդ տարին է, որ Ուղղափառ Եկեղեցին նրան պաշտոնապես դասել է իր տոնացույցի մեջ և որպես հիշատակի օր սահմանել նրա ննջման օրը, ինչպես որ հնուց ընդունված էր, այսինքն՝ սրբերի հիշատակը տոնել նրանց ննջման կամ նահատակության օրը:

Իսկապես որ սբ. Պաիսիոսը Եկեղեցու բոլոր մյուս սրբերի հետ միասին վկայում են, որ սբ. Հոգին գործում է Ուղղափառ Եկեղեցում և նրա ծոցի զավակներին մշտապես կանչում և ձգում է դեպի իրեն: Ուղղափառ Եկեղեցին մի մեծ «գործարան» է, որտեղ բոլոր ժամանակներում սրբեր են «արտադրվում»:

Սրբերը մեզանից ոչնչով չեն տարբերվում: Մեզ նման նույն մամինն են կրում՝ իր կրքերով ու տկարություններով հանդերձ, բայց մեծ հավատք ու ցանկություն ունեն իրենց Տիրոջը նմանվելու, որովհետև միայն այդ ժամանակ է, որ ապրում են ճշմարտապես: Այդ ժամանակ է, որ ճշմարիտ մարդ են դառնում, երբ Աստվածամարդուն՝ Քրիստոսին են ուզում նմանվել: Հարկավ միայն Քրիստոսով կյանքն իմաստ ունի: Սրբերի համար՝ առանց Քրիստոսի, կյանք չկա: Նրանց հարատև փափագը իրենց Տիրոջը նմանվելու, ի վերջո պտղաբերում է այն աստիճան, որ Տերը կատարում է նրանց ցանկությունը և յուրաքանչյուրին, ըստ իր հոգևոր աշխատանքի, վարձատրում:

Հատկանշական է, որ Ուղղափառ Եկեղեցին սուրբ չի դարձնում մեկին կամ մյուսին, որովհետև դրա կարիքը կա, այլ պարզապես զինվորյալ Եկեղեցու կողմից արդեն իսկ սուրբ ընդունված անձանց իր տոնացույցի մեջ է գրանցում՝ որպես տոնելի սրբերի, և դա պարզ լեզվով կոչվում է «սրբադասում» (հուն. «αγιοκατάταξη»):

Գալով այսօրվա տոնելի սրբին՝ սբ. Պաիսիոս Աթոսացուն, ուզում եմ երկու բան նշել: Առաջինը՝ նրա համընդհանուր ճանաչումն է դեռ նրա կենդանության օրոք՝ իհարկե հակառակ իր կամքի: Հազարավոր են այն մարդիկ, որ այս կամ այն կերպ բարեգործվել են Սրբի կողմից (հոգեկան ու մարմնական բազում հիվանդությունների բժշկում, հասարակական, ընտանեկան, անհատական խնդիրների լուծում և այլն:

Երկրորդը՝ նրա թողած հոգևոր ժառանագությունն է: Մի կողմից հոգևոր զավակներ՝ նրա տիպիկոնով ապրող բազում վանականներ ու միաձնուհիներ, մյուս կողմից գրավոր հուշարձաններ կա՛մ անձամբ իր կողմից գրված (նամակներ, վարքագրություններ և այլն), կա՛մ, ըստ իր բանավոր խորհուրդների ու խրատների, միաձնուհիների կողմից գրի առնված և հրատարակված բազմահատոր գրքեր: Սուրբը ժամանակ առ ժամանակ միանձնուհիների խնդրանքով թողնում էր Աթոսի իր խուցը և իր իսկ հիմնած Սուրոտիի (Սալոնիկ քաղաքին մոտ) սբ. Հովհաննես Աստվածաբանի վանքը գնում, որ նրանց խրատի, ուղղորդի, մխիթարի և դա էլ հազվադեպ, տարին մեկ-երկու անգամ:

Հատկանշական է, որ սբ. Պաիսիոսը (ինչպես նաև Ուղղափառ Եկեղեցու ցանկացած ճշմարիտ վանական) վանական իր կյանքը չի սկսել մարդկանց օգնելու կամ հրաշագործելու ցանկությամբ, այլ անհայտ մնալու ու հարատև ճգնության միջոցով իր Տիրոջը հաճելի լինելու մղումով: Աստված Ինքն է, որ նրանց ընտրում է և, ըստ իրենց կոչման, ուղարկում է վկայելու, ուսուցանելու, բժշկելու համար:

Նրա հոգևոր զավակները սրբի վարքի առաջաբանում նշում են. «Նրա ներքին կյանքը, ինչպես որ բոլոր սրբերի կյանքն է, թաքնված էր ու անտեսանելի: Քիչ բաներ էր բացահայտում, որ մեզ օգնի, սակայն ավելի շատը թաքցնում էր: Երբ ապրում էր, մեր միջև փոխհարաբերությունների ժամանակ գերիշխում էր մարդկային տարրը, որը թաքցնում էր նրա ներքին մեծությունը»:

Ուղղափառ մեր բոլոր սրբերի կյանքում է, որ տեսնում ենք Աստծո Խոսքը՝ Սբ. Գիրքը, գործադրված: Դրա համար էլ նրանց կյանքի ու ուսմունքի ուսումնասիրությունը ուղղակի նաև մեզ համար սբ. Գրքի մեկնություն է: Եվ միայն այդ ժամանակ է, որ մարդը կարող է հավատալ, բայց նաև հասկանալ սբ. Գրքի իսկական իմաստն ու խորհուրդը, պատգամը: Եվ դա առաջին քայլն է դեպի իսկական աստվածճանաչողություն:

Սբ. Հոգու բոլոր շնորհներով լեցուն Եկեղեցու մերօրյա այս մեծ Հոր՝ սբ. Պաիսիոս Աթոսացու մի քանի խրատներով մենք էլ լցնենք մեր օրը և Տիրոջը հաճելի այս հոգու կյանքը թող մեզ համար էլ դառնա ուղեկից և լուսատու մեր կյանքի ճանապարհներին…

«Նախ հավատում ենք Աստծուն, իսկ հետո սիրում ենք Նրան ու Նրա պատկերը՝ մարդուն: Հավատքը ավելանում է աղոթքով…»:

«Որքան հասկացել եմ, չարն ամբողջությամբ անհավատությունից է գալիս: Երբ մարդը Աստծուն չի հավատում, ուզում է իր կյանքը խրախճանքով ապրել: Դրա համար էլ նա ամեն տեսակի մեղքի է տրվում»:

«Մարդը պետք է կյանքի խորագույն իմաստն ըմբռնի, որ այս կյանքը մյուս կյանքին պատրաստվելու համար է: Այդպիսով, ինչպես մի տեղ ճամփորդող մարդը առաջնորդի կարիք ունի, այդպես էլ երկնային ճամփորդության համար նա պետք է մի առաջնորդ գտնի (հոգևոր հայր): Հետո հոգևոր հայրը նրա համար մի ծրագիր պետք է սահմանի՝ մի քիչ ընթերցանություն, մի քիչ աղոթք, մեղքի պատճառներից խուսափի և աշխարհական ոգուց, որ ամեն բանից ամենավատն է: Այդ ժամանակ էլ նրա սիրտը Քրիստոսին ուղղված կլինի»[1]:

Սուրբդ Աստուծո բարեխոսիր մեզ համար…

Հայր Հերոնիմոս Մայիլյան

[1]Հատվածներ «Սբ. Պաիսիոս Աթոսացու վարքն ու ուսմունքը» գրքի հայերեն թարգմանությունից:

Սուրբդ Աստուծո բարեխոսիր մեզ համար…

Սբ. Գրիգոր Լուսավորիչ (+325) – Սեպտեմբեր 30 – St Gregory of Armenia

http://saintsofmyheart.wordpress.com

https://armeniaofmyheart.wordpress.com

ARMENIA OF MY HEART

SAINTS OF MY HEART

appalachians.jpg

Հայաստան

ceb3cf81ceb7ceb3cf8ccf81ceb9cebfcf82-ceb1cf81cebcceb5cebdceafceb1cf82d0b3d180d0b8d0b3d0bed180d0b8d0b9-d0b0d180d0bcd18fd0bdd181d0bad0b81.jpg

26-12-2-1.jpg

Սբ. Գրիգոր Լուսավորիչ (+325)

Սեպտեմբեր 30

Աղբյուր:

http://www.orthodoxkyanq.org

https://www.orthodoxkyanq.org/վարք-սրբոց/սբ-գրիգոր-լուսավորիչ/

ՈՒՂՂԱՓԱՌ ԿՅԱՆՔ

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը` Հայոց առաջին կաթողիկոս (հուն. ”ընդհանրական”) եպիսկոպոսապետը ծնվել է շուրջ 238 թ.: Ծագումով նա պարթևական ազնվական տոհմից էր: Գրիգորի հայրը` Անակ Պարթևը, 238 թ. իրականացնում է Հայոց Խոսրով թագավորի սպանությանը, որի համար նրա ողջ ընտանիքը սրատվում է: Անակի մանուկ որդուն իր դայակները փախցնում են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը` փրկելով նրան Արշակունիների վրեժխնդրությունից: Կեսարիայում նա մկրտվում է Գրիգոր անվամբ (հուն. “հսկող”, “արթուն”) և քրիստոնեական հավատքով դաստիարակվում: Ապա Գրիգորն ամուսնանում է ոմն Դավթի դստեր Մարիամի հետ, որից ունենում է երկու զավակ – Վրթանես և Արիստակես անուններով: Դրանից հետո ամուսինները փոխադարձ համաձայնությամբ բաժանվում են:

Հայաստան վերադառնալով` Գրիգորը ծառայության է մտնում Խոսրովի որդի Տրդատի արքունիքում և վերջինիս սիրելի սպասավորը դառնում: Սակայն Տրդատի համար Գրիգորի դավանանքն անընդունելի էր. երբ 387 թ. Տրդատը հայոց արքայական գահն է բարձրանում, նա հրամայում է Գրիգորին ուրանալ Քրիստոսին, սակայն սուրբն անդրդվելի է մնում: Գրիգորի անսասան հավատքը տեսնելով` Տրդատը հրամայում է իր հավատարիմ ծառային դաժան չարչարանքների ենթարկել: Ի վերջո, տեղեկանալով, որ Գրիգորն իր հայրասպան Անակի որդին է, Տրդատը հրամայում է մահապարտների բանտը` թունավոր օձերով ու զեռուններով լի Խոր վիրապը նետել նրան:

Տերը սակայն պահպանում է իր ընտրյալ ծառայի կյանքը. սողունները չեն վնասում Գրիգորին, իսկ մի այրի սրբին ամեն օր մի հացի կտոր է գցում: Աստուծո սուրբ հրեշտակն այցելում է կենդանաթաղ նահատակին` քաջալերելով և ամրապնդելով նրան: Այսպես 14 երկար տարիներ են անցնում: Այդ ընթացքում` 301 թ. Տրդատ թագավորը ևս մի հանցագործություն է կատարում. նա տանջամահ է անում Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից Վաղարշապատում ապաստանած սբ. կույս Հռիփսիմեին, վանամայր Գայանեին, նրանց հետ 35 կույսերի և վաղարշապատցի քրիստոնյաների մի բազմություն:

Այս ոճիրի համար Աստված պատժում է Տրդատին և նրա պալատականերին. նրանք դիվահարվում են` խոզակերպ դառնալով ու ամայի վայրերում թափառելով: Տրդատի քույր Խոսրովադուխտը հինգ անգամ կրկնվող մի տեսիլք է տեսնում, ըստ որի` դիվաբախներին միմիայն Գրիգորը կարող է բուժել: Երբ թագավորի մերձավորները մոտենում են վիրապին ու հարցնում են`Գրիգոր, կենդանի ես, Գրիգորը պատասխանում է.

–Կենդանի եմ Աստուծո շնորհով:
Այսպիսով, սրբին հանում են խոր վիրապից: Նա կարգադրում է հավաքել նահատակ սուրբ կույսերի մասունքները և դրանք մի տեղ է ամփոփում: Սբ. Գրիգորը շուրջ երկու ամիս Աստուծո խոսքն է քարոզում Տրդատին, հայոց ավագանուն ու ժողովրդին, ապա բժշկում է արքային:

Սբ. Գրիգորին մեծ պատիվներով Կեսարիա են ուղարկում` ձեռնադրություն ստանալու համար: Կեսարիայի Ղևոնդ արքեպիսկոպոսն ու այլ եպիսկոպոսներ սբ. Գրիգորին հանդիսավորությամբ Հայոց հովվապետ են ձեռնադրում:

Ետադարձ ճանապարհին, 303 թ. սբ. Գրիգորն աստվածաշնչյան Եփրատ Արածանի գետում մկրտում է Տրդատին, Աշխեն թագուհուն ու Խոստովադուխտին, նախարարներին, զորականներին ու ժողովրդին: Վաղարշապատում սբ. կույսերի նահատակության վայրերում նա կառուցում է սբ. Հռիփսիմեի ու սբ. Գայանեի վկայարանները, ինչպես նաև Վաղարշապատի կաթողիկեն (Էջմիածնի Մայր Տաճարը):

Սբ. Գրիգոր Լուսավորչի հետագա կյանքն անցնում է սբ. Ավետարանի անխոնջ քարոզչությամբ ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում` Վիրքում, Աղվանքում, Միջագետքում և այլուր: Իր կյանքի վերջին տարիներին սբ. Գրիգոր Լուսավորիչը, հայրապետական աթոռն իր Արիստակեսին որդուն հանձնելով, Սեպուհ լեռան “Մանյա այրք” ճգնարանում է առանձնանում: Նա իր հրեշտակային հոգին առ Աստված է ավանդում 325 թ. հետո: Սբ. Գրիգորի անապական մարմինը գտնում են հովիվները և, չիմանալով նրա իքնությունը, նույն վայրում թաղում:

Տարիներ անց սրբի մարմինը հրաշալի մի տեսիլքի շնորհիվ գտնվում ու Թորդանում է ամփոփվում: Հետագայում նրա մասունքները Թորդանից հանվում ու սփռվում են ամբողջ քրիստոնյա աշխարհում: Այսպես, V դ. դրանց մի մեծ մասը Կոստանդնուպոլիս է փոխադրվում: Այսօր սբ. Գրիգոր Լուսավորչի սբ. գլխի երկու հատվածները պահվում են Աթոս սբ. Լեռան մեծ Լավրա և սբ. Գրիգորի վանքերում, այլ մասունքներ` աթոսյան Իվերոն և Քսերոպոտամի Քառասուն մանկունք վանքերում: Լուսավորչի աջն ու ազդրոսկրը պահվում են Սբ. Էջմիածնում: Սրբի մասունքերից կան նաև Իտալիայի Նեապոլսում, Հունաստանում, Ռումինիայում և այլուր:

Պատրաստեց Բ. Գրիգորյանը

Սբ. Գրիգոր Լուսավորիչ

P1050475-600x450-90-5.jpg

The Holy Well-Prison of Saint Gregory of Armenia

khor-virap.jpg

khor-virap-monastery09.jpg

images.jpg

DSCN2689.JPG

420269808_15a990cf5d.jpg

url.jpg