Սբ. Գրիգոր Լուսավորիչ (+325) – Սեպտեմբեր 30 – St Gregory of Armenia

http://saintsofmyheart.wordpress.com

https://armeniaofmyheart.wordpress.com

ARMENIA OF MY HEART

SAINTS OF MY HEART

appalachians.jpg

Հայաստան

ceb3cf81ceb7ceb3cf8ccf81ceb9cebfcf82-ceb1cf81cebcceb5cebdceafceb1cf82d0b3d180d0b8d0b3d0bed180d0b8d0b9-d0b0d180d0bcd18fd0bdd181d0bad0b81.jpg

26-12-2-1.jpg

Սբ. Գրիգոր Լուսավորիչ (+325)

Սեպտեմբեր 30

Աղբյուր:

http://www.orthodoxkyanq.org

https://www.orthodoxkyanq.org/վարք-սրբոց/սբ-գրիգոր-լուսավորիչ/

ՈՒՂՂԱՓԱՌ ԿՅԱՆՔ

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը` Հայոց առաջին կաթողիկոս (հուն. ”ընդհանրական”) եպիսկոպոսապետը ծնվել է շուրջ 238 թ.: Ծագումով նա պարթևական ազնվական տոհմից էր: Գրիգորի հայրը` Անակ Պարթևը, 238 թ. իրականացնում է Հայոց Խոսրով թագավորի սպանությանը, որի համար նրա ողջ ընտանիքը սրատվում է: Անակի մանուկ որդուն իր դայակները փախցնում են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը` փրկելով նրան Արշակունիների վրեժխնդրությունից: Կեսարիայում նա մկրտվում է Գրիգոր անվամբ (հուն. “հսկող”, “արթուն”) և քրիստոնեական հավատքով դաստիարակվում: Ապա Գրիգորն ամուսնանում է ոմն Դավթի դստեր Մարիամի հետ, որից ունենում է երկու զավակ – Վրթանես և Արիստակես անուններով: Դրանից հետո ամուսինները փոխադարձ համաձայնությամբ բաժանվում են:

Հայաստան վերադառնալով` Գրիգորը ծառայության է մտնում Խոսրովի որդի Տրդատի արքունիքում և վերջինիս սիրելի սպասավորը դառնում: Սակայն Տրդատի համար Գրիգորի դավանանքն անընդունելի էր. երբ 387 թ. Տրդատը հայոց արքայական գահն է բարձրանում, նա հրամայում է Գրիգորին ուրանալ Քրիստոսին, սակայն սուրբն անդրդվելի է մնում: Գրիգորի անսասան հավատքը տեսնելով` Տրդատը հրամայում է իր հավատարիմ ծառային դաժան չարչարանքների ենթարկել: Ի վերջո, տեղեկանալով, որ Գրիգորն իր հայրասպան Անակի որդին է, Տրդատը հրամայում է մահապարտների բանտը` թունավոր օձերով ու զեռուններով լի Խոր վիրապը նետել նրան:

Տերը սակայն պահպանում է իր ընտրյալ ծառայի կյանքը. սողունները չեն վնասում Գրիգորին, իսկ մի այրի սրբին ամեն օր մի հացի կտոր է գցում: Աստուծո սուրբ հրեշտակն այցելում է կենդանաթաղ նահատակին` քաջալերելով և ամրապնդելով նրան: Այսպես 14 երկար տարիներ են անցնում: Այդ ընթացքում` 301 թ. Տրդատ թագավորը ևս մի հանցագործություն է կատարում. նա տանջամահ է անում Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից Վաղարշապատում ապաստանած սբ. կույս Հռիփսիմեին, վանամայր Գայանեին, նրանց հետ 35 կույսերի և վաղարշապատցի քրիստոնյաների մի բազմություն:

Այս ոճիրի համար Աստված պատժում է Տրդատին և նրա պալատականերին. նրանք դիվահարվում են` խոզակերպ դառնալով ու ամայի վայրերում թափառելով: Տրդատի քույր Խոսրովադուխտը հինգ անգամ կրկնվող մի տեսիլք է տեսնում, ըստ որի` դիվաբախներին միմիայն Գրիգորը կարող է բուժել: Երբ թագավորի մերձավորները մոտենում են վիրապին ու հարցնում են`Գրիգոր, կենդանի ես, Գրիգորը պատասխանում է.

–Կենդանի եմ Աստուծո շնորհով:
Այսպիսով, սրբին հանում են խոր վիրապից: Նա կարգադրում է հավաքել նահատակ սուրբ կույսերի մասունքները և դրանք մի տեղ է ամփոփում: Սբ. Գրիգորը շուրջ երկու ամիս Աստուծո խոսքն է քարոզում Տրդատին, հայոց ավագանուն ու ժողովրդին, ապա բժշկում է արքային:

Սբ. Գրիգորին մեծ պատիվներով Կեսարիա են ուղարկում` ձեռնադրություն ստանալու համար: Կեսարիայի Ղևոնդ արքեպիսկոպոսն ու այլ եպիսկոպոսներ սբ. Գրիգորին հանդիսավորությամբ Հայոց հովվապետ են ձեռնադրում:

Ետադարձ ճանապարհին, 303 թ. սբ. Գրիգորն աստվածաշնչյան Եփրատ Արածանի գետում մկրտում է Տրդատին, Աշխեն թագուհուն ու Խոստովադուխտին, նախարարներին, զորականներին ու ժողովրդին: Վաղարշապատում սբ. կույսերի նահատակության վայրերում նա կառուցում է սբ. Հռիփսիմեի ու սբ. Գայանեի վկայարանները, ինչպես նաև Վաղարշապատի կաթողիկեն (Էջմիածնի Մայր Տաճարը):

Սբ. Գրիգոր Լուսավորչի հետագա կյանքն անցնում է սբ. Ավետարանի անխոնջ քարոզչությամբ ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում` Վիրքում, Աղվանքում, Միջագետքում և այլուր: Իր կյանքի վերջին տարիներին սբ. Գրիգոր Լուսավորիչը, հայրապետական աթոռն իր Արիստակեսին որդուն հանձնելով, Սեպուհ լեռան “Մանյա այրք” ճգնարանում է առանձնանում: Նա իր հրեշտակային հոգին առ Աստված է ավանդում 325 թ. հետո: Սբ. Գրիգորի անապական մարմինը գտնում են հովիվները և, չիմանալով նրա իքնությունը, նույն վայրում թաղում:

Տարիներ անց սրբի մարմինը հրաշալի մի տեսիլքի շնորհիվ գտնվում ու Թորդանում է ամփոփվում: Հետագայում նրա մասունքները Թորդանից հանվում ու սփռվում են ամբողջ քրիստոնյա աշխարհում: Այսպես, V դ. դրանց մի մեծ մասը Կոստանդնուպոլիս է փոխադրվում: Այսօր սբ. Գրիգոր Լուսավորչի սբ. գլխի երկու հատվածները պահվում են Աթոս սբ. Լեռան մեծ Լավրա և սբ. Գրիգորի վանքերում, այլ մասունքներ` աթոսյան Իվերոն և Քսերոպոտամի Քառասուն մանկունք վանքերում: Լուսավորչի աջն ու ազդրոսկրը պահվում են Սբ. Էջմիածնում: Սրբի մասունքերից կան նաև Իտալիայի Նեապոլսում, Հունաստանում, Ռումինիայում և այլուր:

Պատրաստեց Բ. Գրիգորյանը

Սբ. Գրիգոր Լուսավորիչ

P1050475-600x450-90-5.jpg

The Holy Well-Prison of Saint Gregory of Armenia

khor-virap.jpg

khor-virap-monastery09.jpg

images.jpg

DSCN2689.JPG

420269808_15a990cf5d.jpg

url.jpg

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s